05

Փտրվ,

2021

ԱԿԲԱ բանկը՝ զինծառայողի համար

ԱԿԲԱ Բանկը մինչև 2021 թվականի դեկտեմբերի 27-ը իր միջոցներից բանկի կողմից արդեն թողարկված և թողարկվող քարտերով իրականացվող յուրաքանչյուր վճարման 0.3%-ը կուղղի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Նախաձեռնության շրջանակում, 2020թ.-ի վերջին բանկն արդեն 22 մլն դրամ է փոխանցել հիմնադրամին:

Բանկը 2020 թվականին ևս 50 մլն դրամ է տրամադրել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ որպես միանվագ աջակցություն: Նախորդ տարի բանկը միացավ նաև հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» նախագծին՝ կրկնապատկելով յուրաքանչյուր աշխատակցի ամեն ամիս հիմնադրամին փոխանցվող 1000-ական դրամները։ Նախաձեռնությանը միացան ֆինանսական խմբի մյուս 2 կառույցները՝ ԱԳԲԱ Լիզնիգն ու Ամունդի-ԱԿԲԱ-ն: Վերջիններս նախորդ տարի հիմնադրամին նաև աջակցել են 10-ը և 20 միլիոն դրամով։

«Մեր ամբողջ աշխատակազմը և կոլեկտիվը չափազանց շատ է կարևորում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեությունը: Հիմնադրամի հետ համագործակցությունը սկսեցինք անցած տարվա դեպքերին զուգահեռ: Մեզ համար պարզ էր, որ պետք է անմիջապես աջակցենք, նեցուկ լինենք հիմնադրամին և օգնելու օրինակ ծառայենք: Եթե մենք ազգովի միավորվենք, հիմնադրամի առջև ծառացած խնդիրները միասին կկարողանանք լուծել»,- նշել է ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Երբ հաճախորդը վճարում կատարելով գիտի, որ օգնում է նաև հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողին, զոհվածի, անհայտ կորած զինծառայողի ընտանիքներին, նա շատ ավելի մասնակցային է զգում և իր ներգրավվածությունն է ունենում այդ աշխատանքում »,-նշել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Տեսանյութն՝ այստեղ։